ԱՄՆ ռազմական հրամանատարությունը տվյալներ է հրապարակել Խաղաղ օվկիանոսում հակահրթիռային պաշտպանության միջոցների զորավարժությունների անցկացման մասին: Միջոցառման արդյունքում հաստատվել է, որ բռնվել են արձակված 5 հրթիռ-թիրախներից 4-ը,- հաղորդում է Associated Press-ը:
Հակահրթիռային պաշտպանության ազգային գործակալության ներկայացուցիչ Պամելա Ռոջերսը նշել է, որ զորավարժությունները դարձել են իրենց տեսակի մեջ ամենալայնածավալը պատմության ընթացքում:









































