Ուղղահայաց քայլող աֆարյան ավստրալոպիտեկների թիակներն ու մարմնի այլ մասերը հարմարեցված են եղել ծառերի ճյուղերի միջև ապրելու համար, ինչը թույլ է տալիս ասել, որ նրանք ապրել են ոչ միայն սավանաներում, այլ նաև Աֆրիկայի անտառային տարածքներում՝ հայտարարում են անթրոպոլոգները Science ամսագրում տպագրված հոդվածում:
Գիտնականները համեմատել են հայտնաբերված ավստրալոպիտեկների կմախքը մարդանման կապիկների կմախքի հետ: Ի զարմանս գիտնականների՝ պարզվել է, որ ավստրալոպիտեկի թիկաների հոդային իջվածքները ավելի շատ նման են օրանգուտանի և այլ կապիկների կմախքին, քան թե մարդու:
Դա նշանակում է, որ ավստրալոպիտեկը հարմարեցված է եղել ծառերի վրա ապրելուն և երկար ժամանակ է անցկացրել դրանց վրա: Դրա մասին վկայում են թիակների կառուցվածքի այլ առանձնահատկությունները, որոնք բնորոշ են մարդանման կապիկներին, այլ ոչ թե Homo sapiens-ին և նրա նախնիներին:
Այնուամենայնիվ, ավստրալոպիտեկի կմախքի այլ մասերի կառուցվածքը խոսում է այն մասին, որ այն շատ լավ կարողանում էր ապրել նաև Երկրի մակերեսին:








































