1884թ. այս օրը վախճանվեց եկեղեցական-քաղաքական գործիչ, Կ.Պոլսի հայոց պատրիարք (1874-ից) Ներսես Վարժապետյանը:
Ծնվել է 1837թ.: 1857-ից զբաղվել է ուսուցչությամբ, դպրոցներ է հիմնել Ադրիանուպոլսում, Տարսոնում, Նիկոմիդիայում, ազդեցիկ դեր խաղացել արևմտահայ հասարակական և կրթական կյանքում: 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո, կապի մեջ մտնելով ռուսական բանակի հրամանատարության ե դիվանագետների հետ, նպաստել է Հայկական հարցի բարձրացմանը Սան Ստեֆանոյում:
Կյանքի վերջին տարիներին խիստ հիասթափված է եղել եվրոպական, մասնավորապես, անգլիական դիվանագիտությունից:








































