Երեկ` հոկտեմբերի 25-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 9.00-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Բաղյան 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը ահազանգել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ տան միջանցքում հայրը կախվելու միջոցով ինքնասպան է եղել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ ինքնասպանը 75-ամյա Բ. Ենգիբարյանն է:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Նոր Նորքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:







































