Wednesday, 01 07 2026
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը

Բնապահպանության նախարարությունը չեղյալ է համարել «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցման թույլտվությունը

ՀՀ Բնապահպանության նախարարությունը չեղյալ է համարել «Մեգաէներջի» ՍՊԸ-ին «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցման նպատակով տրամադրված բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը:

ՀՀ բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հիմք ընդունելով ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի բնակիչների բողոքը ՀՀ բնապահպանության նախարարի 16.10.2012թ.-ի N 254-Ա հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ հետևյալ կազմով.

1. Վիգեն Ավետիսյան- Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության պետ

2. Արծրուն Նազարյան- Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմի հողաշինարարության և հողօգտագործման բաժնի (մարզային հողային տեսչության) վարիչ

3. Սամվել Գևորգյան- Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության առաջատար մասնագետ

4. Հարություն Հարությունյան- Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրավազանային պլանավորման կառավարման բաժնի պետի տեղակալ

5. Մերի Խաչատրյան-«Թռչկան քաղաքացիական նախաձեռնության» անդամ

6. Գագիկ Աղբալյան- Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի բնակիչ, Իջևանի «Օրհուս» կենտրոնի համակարգող

7. Արթուր Ավագյան- Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի բնակիչ
8. Լևոն Գալստյան- «Թռչկան քաղաքացիական նախաձեռնության» անդամ

9. Գառնիկ Բաբաջանյան- Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի պետական տեսուչ

10. Հենրիկ Գրիգորյան- Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ

11. Ստեփան Պապիկյան-«Հայկական էներգետիկայի ակադեմիայի» նախագահ, ակադեմիկոս
12. Գևորգ Գյոզալյան -Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ, իրավաբան

13. Երեմ Սարգսյան-«Մեգաէներջի» ՍՊԸ տնօրեն
Աշխատանքային խմբի նպատակն է այցելել Գետահովիտ համայնք՝ «Մեգաէներջի» ՍՊԸ-ի «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցման հետ կապված տարաձայնություններն ուսումնասիրելու և ծագած խնդիրներին լուծումներ առաջարկելու համար:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 06.06.2012թ. N206Ա որոշմամբ «ՔԱՐԵՎԱՐԴ» ՍՊԸ-ը 18.05.2011թ. տրամադրած «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին» N 253Ա որոշմամբ «ՔԱՐԵՎԱՐԴ» ՍՊԸ-ն տրամադրված ՙԽաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցման N0402 լիցենզիան վերաձևակերպել է «Մեգաէներջի» ՍՊԸ անվամբ:
«Մեգաէներջի» ՍՊԸ-ը ՀՀ բնապահպանության նախարարությունից 24.05.2012թ.-ին ստացել է N 000084 ջրօգտագործման թույլտվությունը՝ 2 տարի ժամկետով: «Մեգաէներջի» ՍՊԸ-ն 14.05.2012թ. և 15.05.2012թ. ձևակերպել է իր իրավունքները և ստացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան և Գետահովիտ համայնքների ջրային և կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողամասերի նկատմամբ:

Կազմակերպությունը կազմել է «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի աշխատանքային նախագիծ, որով նշված է, որ ՓՀԷԿ-ի կառուցման ժամանակ ծառահատումներ չեն լինելու և բնությանը վնաս չի հասցվելու, քանի որ խողովակաշարը տեղադրվելու էր ավտոճանապարհին զուգահեռ: Փորձաքննական գործընթացի շրջանակներում ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում կազմակերպվել են հասարակական լսումներ և 24.07.2012թ-ին կազմվել է համապատասխան արձանագրություն: Նախագիծն անցել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն և 23.08.2012թ. ՀՀ բնապահպանության նախարարությունից ստացել է N70 փորձաքննական դրական եզրակացություն:

Կազմակերպությանը 12.06.2012թ. Ենոքավան համայնքի ղեկավարի կողմից տրամադրվել է թիվ 1, 2 և 3 շինարարական թույլտվություններ, որոնք հետագայում՝ 14.09.2012թ. նույն համայնքի ղեկավարի կողմից չեղյալ են ճանաչվել:

Աշխատանքային խմբի անդամները 18.10.2012թ. այցելել են Գետահովիտ համայնք և տեղազննություն իրականացրել «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի շինարարական աշխատանքների իրականացման տարածքում: «Մեգաէներջի» ՍՊԸ-ն կատարել է հողային աշխատանքներ, խողովակաշարի տեղադրման աշխատանքներ՝ նախագծային ոչ լրիվ ծավալով: Տեղազննման պահին ընկերության կողմից շինարարական աշխատանքները դադարեցված էին, սակայն շինհրապարակում առկա էին տեխնիկական միջոցներ: Շինարարական աշխատանքներն իրականացվել են նախագծային շեղումով, մասնավորապես՝

1. Նախագծով նախատեսվում էր օգտագործել արդեն գոյություն ունեցող ջրային սխեմա, որը տարածքում բացակայում էր:

2. Ջրահեռացման կետի հողային աշխատանքները նույնպես տարբերվում էին նախագծային չափանիշներից:

3. Ջրառի և ջրահեռացման կետերը կապող ճանապարհի երկայնքով՝ առկա են արմատախիլ ծառեր և հողաշինարարական աշխատանքներ:
ՀՀ կառավարության 19.02.2009թ. թիվ 156-Ն որոշմամբ հաստատվել է հատուկ պահպանվող տարածքների ցանկ, որի մեջ ներառված են նաև ՙԻջևանի՚ և «Արջատխլենու» արգելավայրերը: Ըստ համայնքի բնակիչների տվյալների վերոնշյալ ՓՀԷԿ-ի տարածքը համընկնում է «Իջևան» և «Արջատխլենու» արգելավայրերի տարածքների հետ: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Իջևանի» և «Արջատխլենու» արգելավայրերի սահմանների նկարագրերը մինչ օրս սահմանված չեն, հետևաբար հնարավոր չէր պարզել ՓՀԷԿ-ի և արգելավայրերի տարածքների համընկնումը:

Պարզվել է նաև, որ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փորձագետը աշխատանքային նախագծի փորձաքննությունն իրականացնելիս ՓՀԷԿ-ի կառուցման տարածք չի այցելել և չի ծանոթացել փաստացի իրավիճակին:

Աշխատանքային խմբի առաջարկությունները՝
1. Առաջարկել ՀՀ բնապահպանության նախարարին՝
ա) դիմել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին՝ «Մեգաէներջի» ՍՊԸ-ին հատկացված հողատարածքների (կադաստրային ծածկագրերը՝ 11-028-0653-0001, 11-028-0323-0002, 11-028-0323-0003 և 11-022-0707-0002) հողահատկացման և իրադրական հատակագծերը, ինչպես նաև ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան և Գետահովիտ համայնքների վարչական սահմանները նկարագրող և հողատեսքերը արտահայտող քարտեզները՝ էլեկտրոանային և թղթային տարբերակով տրամադրելու համար,

բ) պարզել «Իջևանի» և «Արջատխլենու» արգելավայրերի տեղադիրքը, հնարավորության դեպքում տրամադրել թվային քարտեզը կամ հանգուցային կետերի կոորդինատները,

գ) միջնորդել /հանձնարարել/ լիազոր մարմնին՝ ստուգման միջոցով պարզելու գործունեության ընթացքում շրջակա միջավայրին հասցված վնասը, եթե այդպիսի վնաս առկա է,

դ) մեղքի առկայության դեպքում պատասխանատվության ենթարկել «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի համապատասխան աշխատակիցներին,

ե) հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ կետի և ՀՀ կառավարության 08.05.2003թ.-ի թիվ 701-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի պահանջները՝ էկոլոգիական նոր գործոնների ի հայտ գալու հետ կապված հանգամանքները վերանայել կամ չեղյալ համարել «Մեգաէներջի» ՍՊԸ-ը 23.08.2012թ. տրամադրած բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը /թիվ 70/:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում