Ճապոնական «Ֆուկուսիմա» ատոմային էլեկտրակայանի շրջանում, վերջին ուսումնասիրությունների համաձայն, ռադիոակտիվ նյութերի արտահոսքը շարունակվում է:
Կայանի շրջակայքի ծովում որսացած ձուկը դեռ պարունակում է այդպիսի նյութեր` չնայած վթարի պահից մեկ տարուց ավելի ժամանակ է անցել: Ըստ գիտնականների տվյալների` այդ շրջանում որսացած ձկան ավելի քան 40 տոոկոսը պիտանի չէ սննդում օգտագործելու համար:
BBC-ի թղթակիցների խոսքով` ավելի վաղ ենթադրվում էր, որ աղտոտվածության մակարդակը ներկայումս պետք է սկսեր իջնել:
«Ֆուկուսիմա-1» ատոմային էլեկտրակայանը վնասվել էր 2011-ի մարտի 11-ին` 9,0 բալանոց երկրաշարժից և դրան հաջորդած ցունամիից:











































