ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնին և նրա կողմնակիցները հոկտեմբերի սկզբին նախընտրական քարոզարշավի ընթացքում հավաքել են գրեթե 112 մլն դոլար: Նման տվյալներ այսօր հրապարակել է Հանրապետական կուսակցության շտաբը:
Ելնելով այս տվյալներից՝ նվիրատվությունների 92 %-ը կազմել է 250 դոլարից պակաս: Նման գումարներով Ռոմնին կարողացել է հավաքել 38 մլն դոլար:
Փորձագետները հիշեցնում են, որ սեպտեմբերի տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա կողմնակիցները հավաքել էին 181 մլն դոլար։








































