Այսօր տեղի ունեցած ռադիացիայի արտահոսքի պատճառով Ֆրանսիայի Ֆլամանվիլ ատոմային էլեկտրակայանի առաջին ռեակտորի աշխատանքը դադարեցվել է: Այս մասին հայտնել է Միջուկային անվտանգության ապահովման ազգային վարչությունը (ASN):
«Էլեկտրիսիտե դե Ֆրանս» ընկերության տվյալներով` արտահոսքը տեղի է ունեցել ռեակտորի առաջին կոնտուրի լրացուցիչ հատվածից: Դեպքի պահին մթնոլորտային ճնշումն առաջին կոնտուրում եղել է մոտ 148 մմ/սնդիկի սյուն 300 աստիճան ցելսիուս ջերմաստիճանի դեպքում:
Միջուկային անվտանգության ապահովման վարչությունում պարզաբանել են, որ արտահոսքը տեղի է ունեցել «չափող սարքի ապակու ջարդվելու հետևանքով», որը տեղակայված է լրացուցիչ կոնտուրում: Այդ ժամանակ կայանում աշխատող 3 աշխատակիցները չեն տուժել:










































