Ղազախ ծանրորդ Զուլֆիա Չինշանլոն, որը 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերում նվաճեց ոսկե մեդալ, որոշել է հանդես գալ Չինաստանի հավաքականի կազմում:
Չինշանլոն, որը նաև ունի չինական՝ Չաո Չանլին անունը, վերադարձրել է Չինաստանի քաղաքացիությունը ու այժմ պլանավորում է այդ հավաքականի կազմում հանդես գալ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք 2016 թվականի Օլիմպիական խաղերին: Այս մասին տեղեկացնում է China Daily-ն:









































