Monday, 15 06 2026
Իսրայելը դուրս չի գա հարավային Լիբանանից. իսրայելական կողմի առաջին պաշտոնական արձագանքն ԱՄՆ-Իրան համաձայնությանը
Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը
Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել
Իրանա-ամերիկյան «հաշտությունը» ի՞նչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասում ԱՄՆ նախագծումների իրացման գործընթացի վրա
14:50
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ռուսաստանից Հայաստան ցորեն կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով
Որոշ ուժեր մտածել են, թե կարելի է զավթել ժողովրդի իշխանությունը, բաժանելով ընտրակաշառք․ Վարդանյան
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
13:50
Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել

Քլինթոնը և Էշթոնը Յանուկովիչից բոլոր թեկնածուների իրավունքների երաշխիքներ են պահանջել

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ու նրա կառավարությունը պետք է երաշխավորեն բոլոր թեկնածուների քաղաքական մասնակցության իրավունքը և ԶԼՄ-ների ազատ հասանելիությունը: Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը գրել են New York Times-ում հրապարակված իրենց հոդվածում:

«Ներկայում Ուկրաինան կանգնած է վճռորոշ խաչմերուկում: Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում նրա շատ հարևանները ցույց են տվել աշխարհին, թե ինչի կարելի է հասնել ժողովրդավարացմամբ և տնտեսական բարգավաճմամբ: Ուկրաինան ունի նույնն անելու հնարավորություն»,- նշել են նրանք:

«Այժմ Ուկրաինայի իշխանությունները պետք է կարևոր քայլեր կատարեն՝ արտահայտելու այդ ներուժը: Դա հատկապես վերաբերում է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը՝ հիմնարար ազատությունների հանդեպ հարգանք ապահովելու նպատակով»:

«Խորհրդարանական ընտրությունները Ուկրաինայում այս ամսվա վերջին կդառնան այդ հաստատությունների համար կարևոր ցուցանիշներ: Մենք անհանգստացած ենք, որ ԿԸՀ-ն շարունակում է նախընտրական դռնփակ հանդիպումներ անցկացնել մի շարք ընտրատարածքներում` որոշ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների բացակայությամբ»,- ասվում է հոդվածում:

«Ուկրաինայի իշխանությունները պետք է լուծեն ընտրովի հետապնդման կիրառման հարցը, այդ թվում՝ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի և նախկին այլ պաշտոնյաների գործերը»,- ասել են դիվանագետները:

«ԱՄՆ-ը և ԵՄ-ն իրենց ներդրումն են անում ազատ և արդար ընտրությունների անցկացման հարցում՝ օգնելով կազմակերպել ընտրական հանձնաժողովների անդամների համար դասընթացեր… Սակայն դրանք ոչ թե ընտրություններ են ԵՄ-ում կամ ԱՄՆ-ում, այլ Ուկրաինայում»:

«Մեր ընդհանուր հետաքրքրությունների շրջանակում է ԵՄ-ի հետ ընկերակցող, անկախ, հարուստ և անշրջելի ժողովրդավարական Ուկրաինա տեսնելը: Մենք ձգտում ենք Ուկրաինայի հետ առավել խորը, փոխշահավետ գործընկերության և կշարունակենք աշխատել հանուն այն բանի, որ Ուկրաինան մի օր գիտակցի իր սեփական ներուժը և իր տեղը զբաղեցնի Եվրոպայի ժամանակակից ժողովրդավարությունների շարքում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում