Շվեդիայի թագավոր Կառլ Գուստավ XVI-ի կրտսեր դուստր Մադլենը և ամերիկացի գործարար Քրիս Օ՝Նիլը հայտարարել են նշանադրության մասին: Այս մասին հայտնում է Expressen հրատարակությունն ու հավելում, որ հարսանիքը ծրագրված է 2013-ին:
Նախկինում զույգը բազմիցս միասին հայտնվել է տարբեր միջոցառումների: Հունվարին Մադլենն ու Քրիսը միասին Նյու Յորքում համերգի էին մասնակցել: Մայիսին Օ՝Նիլը ներկա էր եղել գահաժառանգ արքայադուստր Վիկտորիայի դստեր՝ Էստելի մկրտությանը:
Մադլենն ԱՄՆ է տեղափոխվել 2010-ի ապրիլին: Նա Նյու Յորքում աշխատում է իր մայրիկի՝ թագուհի Սիլվիայի հիմնադրած բարեգործական կազմակերպությունում: Նա իր ընտրյալի հետ ապրում է Մանհեթենում: Էստելի ծննդից հետո գահի համար հերթում Մադլենը չորրորդն է դարձել:







































