Facebook սոցիալական ցանցը պահանջում է գերմանական Նորդերնեյ կղզուց փոխել իր զբոսաշրջային պորտալի անվանումը: Ինչպես հաղորդում է Euromag-ը, սոցիալական ցանցի դժգոհությունն առաջացրել է Facebox անվանումը:
Facebox-ը պատմական գմբեթավոր տնակ է, որը կահավորել են որպես փոքր ստուդիա՝ սեղանով, նստարանով և տեսախցիկով: Ցանկացած զբոսաշրջիկ կարող է մտնել այնտել, տեսաուղերձ ձայնագրել և այն տեղադրել YouTube-ում կամ Facekook-ում:
Սակայն սոցցանցի ղեկավարությունը չի պատրաստվում հաշտվել անգամ այդպիսի մրցակցության հետ: Ընկերության իրավաբանները պահանջում են, որպեսզի կղզու իշխանությունները նոր անվանում գտնեն իրենց կայքին:








































