Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի «Ռեալ»-ի դեմ խաղից հետո (2:1) Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի թաքցրել իր գոհունակությունը:
«Անհավանական զգացողություններ կան: Այս գիշեր մենք սենսացիա գործեցինք, այսպես իրականանում են երազանքները:
Խաղի ընթացքը իդեալական չէր, բայց եթե դատենք էմոցիոնալ տեսանկյունի, ապա այն հենց այդպիսին էր: Առաջին կեսում ամեն ինչ չէր, որ լավ էր ընթանում, բայց թիմին քննադատելու տեղ չկա: Ընդհանուր առմամբ մենք լավ հանդես եկանք:
Մենք միշտ ուզում ենք լավ խաղալ, բայց միշտ չէ, որ հաջողվում է խաղալ այնպես, ինչպես այսօր: Մարսել Շմելցերը այսօր ֆանտաստիկ էր: Գերմանիայի հավաքականի բախտը բերել է, որ ունի այս մակարդակի ձախ պաշտպան»,- Կլոպի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:





































