ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը մեկնաբանել է իրադրությունն Աֆղանստանում, Մերձավոր Արևելքի երկրներին օգնության ցուցաբերումը, Վրաստանում իշխանությունների փոփոխությունը:
Նրա կարծիքով՝ Աֆղանստանում այժմ նկատվում է միջազգային հանրության ընդգրկվածությունը: Անհրաժեշտ են որոշ միջոցներ երկրի տնտեսության զարգացման համար, որը մեծ նշանակություն կունենա Աֆղանստանի ապագայի համար։ Ինչպես նաև կարևոր են անվտանգության խնդիրները: ԵԱՀԿ-ն Աֆղանստանում չի աշխատում, սակայն այդ երկիրը նրա գործընկերն է հանդիսանում:
Լրագրողների այն հարցին, թե արդյոք նա չի՞ գտնում, որ Վրաստանի նոր իշխանությունները կփորձեն վերադարձնել կորցրած տարածքները, գլխավոր քարտուղարը պատասխանել է, որ իրենց կարծիքով՝ ամեն ինչ լավ է ընթանում:
«Վրաստանի ընտրություններին հետևում էր ԵԱՀԿ դիտորդների մի մեծ խումբ: Մենք գոհ էինք, որ երկրում իշխանության փոփոխությունը հանգիստ ճանապարհով ընթացավ: Մենք դա ընկալեցինք որպես դրական արդյունք: Մենք հույս ունենք, որ այդ լավ արդյունքի մեջ մեր լուման նույնպես կա:
Մենք նույիսկ մտածում էինք կրկին ուղարկել ԵԱՀԿ դիտորդներին Վրաստան: Մեր աշխատանքներն այդ երկրում ավարտվել են դեռևս 2008 թվականին, և վերականգնել դրանք աշխատանքը միչև հիմա չի հաջողվել»,– ասել է Զանիերը:







































