Հյուսիսկորեական Air Koryo ավիաընկերությունը վերջապես մտել է համացանցի դարաշրջան՝ բացելով տոմսերի պատվիրման օնլայն տարբերակ՝ ինչպես մեկուսացված երկրի տարբեր շրջաններ, այնպես էլ արտասահման՝ Պեկին, Շանհայ, Վլադիվոստոկ, մեկնելու համար:
Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, ավիաընկերության կայքում ասվում է, որ տոմսեր կարելի է պատվիրել օգոստոսից սկսած:
Air Koryo-ն միակ ավիաընկերությունն է, որին ծառայությունների մատուցման համաշխարհային Skytrax ռեվիզորը տվել է միայն մի աստղ՝ ամենավատ որակի համար: Միջազգային թռիչքների համար ավիաընկերությունն օգտագործում է ռուսական Туполев ինքնաթիռները, իսկ ներքին թռիչքներն իրականացվում են դեռ ԽՍՀՄ-ում արտադրված ինքնաթիռներով:
Կորեացիներից շատ քչերին է թույլատրվում երկրի սահմաններից դուրս ճանապարհորդել:
Մասնագետների կարծիքով՝ այս կայքը գործում է միայն նրանց համար, ովքեր երբեք չեն եղել ԿԺԴՀ-ում :











































