«Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Վալտեր Մացարին հրապարակել է Դնեպրոպետրովսկի «Դնեպր»-ի հետ հանդիպման իր թիմի կազմը: Ուկրաինայում կայանալիք հանդիպմանը կմասնակցեն իտալական ակումբի առաջատար բոլոր ֆուտբոլիստները:
Բացառություն է միայն Կրիստիան Մաջոն, ում հանգիստ են տրամադրել:
Բացի այդ` հայտնի է դարձել, որ «Դնեպր»-ի դեմ խաղի համար «Նապոլի»-ն ընդամենը 162 տոմս է վաճառել: Այդ մասին է տեղեկացրել Football Italia-ն:








































