Ոսկե եղջուրի վրա, որը բաժանում է Ստամբուլը հյուսիսային և հարավային շրջանների, կառուցվելու է կամուրջ Լեոնարդո դա Վինչիի նախագծմամբ: Այս մասի հաղորդում է իտալական ANSA գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի իշխանություններին:
Իտալացի վարպետի բոլոր հաշվարկները պահպանվելու են, սակայն կառուցման ժամանակ կիրառելու են ժամանակակից տեխնիկա: Կամուրջի երկարությունը 220մմ է, իսկ բարձրությունը՝ 25 մ: Լայնությունը հասնում է 10 մ-ի:
Նախագիծը, որը երեք տարի է, ինչ մշակվում է միջազգային մասնագետների թիմի կողմից, ֆինանսավորվելու է բացառապես անհատների կողմից, առանց բյուջետային միջոցների: Տեղի իշխանությունները արդեն հաստատել են նախագիծը, բայց թե երբ այն կկառուցվի՝ անհայտ է:











































