Գերմանիայի Իլմենաու քաղաքի Տեխնիկական համալսարանի գիտնականները մշակել են հատուկ ռադար, որը թույլ է տալիս ազդաշաններ ուղղարկել պատերի միջով:
Նորարարության հեղինակներից մեկը՝ Ռուդոլֆ Ցետիկը պատմել է, որ ալեհավաքները պատրաստվել են երեք մեծ մետաղական լարերից, որոնց միջոցով պատերի միջով անցնում են էլեկտրամագնիսական ալիքներ՝ հաղորդում է ТСН-ը:
Եթե պատի հետևում մարդ կա, ապա նա անդրադարձնում է այդ ալիքները: Այս հայտնագործությունը, օրինակ, կօգնի փրկարարներին՝ գտնելու մարդուն փլատակների տակ կամ էլ իրավապահներին՝ հատուկ օպերացիաների ժամանակ:








































