Այսօր սկսվում է մուսուլմանների հաջը (ուխտագնացություն) Սաուդյան Արաբիա: Անցյալ գիշերը, ավանդույթի համաձայն, մեծ թվով հավատացյալներ անցկացրել են բաց երկնքի տակ:
Այս տարի հաջին կարող է մասնակցել շուրջ 2 մլն մուսուլման:
Կապված Սիրիայում տիրող իրավիճակի, ինչպես նաև Մերձավոր Արևելքում շիաների և սուննիներ հարաբերությունների սրման հետ՝ Սաուդյան իշխանությունները կոչ են անում զերծ մնալ ուխտագնացւթյան ժամանակ քաղաքական սադրանքներից: