Երեկվա Աժ նիստի կարևորագոյն հարցերից մեկի` «Հանրակրթության մասին» օրենքի փաթեթի քննարկումը, որը ներկայացնելու համար ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երկու օր անցկացրեց պառլամենտում, անցավ դատարկ դահլիճում: Ըստ «Հրապարակ»-ի` ներկա պատգամավորների թիվը չէր գերազանցում 2 տասնյակը, ընդ որում, տևական ժամանակ ԲՀԿ պատգամավորների թիվը` 9-ը, գերազանցում էր ՀՀԿ պատգամավորների 7 թիվը: Հակառակ դրան, Աժ ողջ ղեկավարությունը` խոսնակ, երկու փոխխոսնակներ, իրենց տեղում պարտաճանաչ նստած, հարգանքի տուրք էին մատուցում կուսակից նախարարին: Քննարկման ավարտին Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը, կարևորելով հարցի ռազմավարական նշանակությունը, ներկա մի քանի պատգամավորին տեղեկացրեց, որ առաջիկայում այս առնչությամբ իրենք նաև խորհրդարանական լսումներ են կազմակերպելու: Մնում է «քվորում» ապահովեն:










































