Այն տղամարդիկ, որոնց մատնեմատն ավելի երկար է, քան ցուցամատը, ավելի գրավիչ են կանանց համար, պարզել են գիտնականները: Նրանց կարծիքով` սա կապված է նրա հետ, որ, ինչպես ցույց են տվել հետազոտությունները, նրանց դիմագծերն ավելի համաչափ են, գրում է The Telegraph-ը:
Ավելի վաղ հետազոտությունները ցույց են տվել, որ չորրոդ և երկրորդ մատների չափերի հարաբերակցությունը, հատկապես` աջ ձեռքի, կախված է սեռական տեստոստերոն հորմոնի հետ: Որքան մեծ է մատների երկարությունների տարբերությունը` այնքան մեծ է հորմոնի շատ լինելու հավանականությունը:
Ժնևի համալսարանից Կամիլլա Ֆերդենցիի գլխավորությամբ գիտնականները նոր հետազոտություն են կատարել՝ ստուգելու կանանց վերաբերմունքը տեստոստերոնի բարձր մակարդակ, համաչափ դիմագծեր, ցածր ձայն, մարմնի յուրահատուկ հոտ ունեցող տղամարդկանց հանդեպ:
18-34 տարեկան ավելի քան 80 կանանց առաջարկվել է նույն տարիքի 49 տղամարդու լուսանկար և առաջարկվել է գնահատել նրանց տղամարդկությունն ու գրավչությունը: Թեստի արդյունքները միանշանակ են եղել. որքան մեծ է եղել տեստոստերոնի չափը, այնքան տղամարդն ավելի գրավիչ է համարվել:
Գիտնականները համարում են, որ կանայք այսպիսի նախընտրությամբ ենթագիտակցորեն մտածում են ավելի առնական զուգընկերոջից առողջ սերունդ ունենալու մասին:








































