Սիրիայում զինվորականներն ավելի ու ավելի ակտիվորեն են օգտագործում կասետային ռումբեր: Նման դեպքերը շատացել են Իդլիբ, Հոմս, Հալեպ, Դեյր-էր-Զոր և Դամասկոս քաղաքների մերձակայքում։ Այս մասին ասվում է Human Rights Watch կազմակերպության հայտարարության մեջ:
Իրավապաշտպանները համոզիչ չեն համարում Սիրիայի իշխանությունների պնդումն այն մասին, որ իրենք կասետային ռումբեր չեն օգտագարծում:
Ավելի վաղ HRW-ն Սիրիային արդեն մեղադրել էր ընդդիմադիրների դեմ կասետային ռումբեր օգտագործելու համար: Իրավապաշտպանների տվյալներով` այս տարվա հոկտեմբերի 9-12-ը Իդլիբ, Հոմս, Հալեպ և Լաթաքիա քաղաքներում ռազմական գործողությունների ընթացքում կասետային ռումբեր են օգտագործվել:












































