Հայաստանի ֆիլմարտադրության զարգացման առումով առկա է ֆինանսական, մասնագիտական ռեսուրսների և այլ գործոնների պակաս: Այդ առումով այսօր ԱԺ նիստում ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը կարևորեց ՀՀ-ի անդամակցությունը Կինոյի աջակցության եվրոպական հիմնադրամին՝ «Եվրոիմիջիս»-ին, որը հիմնադրվել է 1988-ին և ներառում է եվրոպական 47 երկրներից 36-ը:
Ա. Դավթյանը նշեց, որ այս կազմակերպությունը տարեկան 23 մլն եվրո արժողությամբ ծրագրեր է իրականացնում, իսկ մինչ այս ընդհանուր ֆինանսավորումն անցնում էր 400 մլն եվրոյի սահմանագիծը: Օրինակ բերելով, որ «Եվրոիմիջիս»-ը ֆինանսավորել է Կուստուրիցայի «Անդերգրաունդ»-ը, Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» ֆիլմերը, Ա. Դավթյանը խնդրեց, որ 2013թ. բյուջեով գումար կհատկացվի «Եվրոիմիջիս»-ին անդամակցելու համար:











































