Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ն այսօր հերթական դիտարկումն է անցկացրել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ դիտարկումն անցկացվել է Շահումյանի շրջանի ուղղությամբ և անցել է առանց միջադեպերի:
Հայկական կողմից դիտարկումն անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը և նրա դաշտային օգնական Իրժի Աբերլեն: Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովն ու Ուիլյամ Փրայորը:







































