Միք Ջագերը հանդես կգա որպես Ջեյմս Բրաունի մասին ֆիլմի պրոդյուսերներից մեկը: Այս մասին հաղորդել է Deadline կայքը:
Ֆիլմը դեռ պաշտոնական անվանում չունի: Տեղեկություն Բրաունի դերակատարի կամ ֆիլմի՝ մեծ էկրան բարձրանալու մասին չկան։
Նախագիծը նախաձեռնել է պրոդյուսեր Բրայան Գրեյզերը մի քանի տարի առաջ, երբ դեռ ողջ էր Ջեյմս Բրաունը: Եղած տեղեկությունների համաձայն` հենց երգիչն էր մտադիր նկարահանվել ֆիլմում, սակայն նա մահացել է 2006 թ.: Հետագա աշխատանքներին կմասնակցեն երաժշտի հարազատները:







































