Դուբայում սկսվել է «Համաշխարհային գյուղ» տոնավաճառի աշխատանքի հերթական սեզոնը: «Համաշխարհային գյուղը» հանդիսանում է Դուբայի ձմեռային առևտրայն փառատոնի մաս: Այս տարի այն այցելուներին կառաջարկի բազմաթիվ նորույթներ, ներառյալ մի քանի նոր ազգային տաղավարներ և եռաչափ ձևաչափով ժամանցային շոու: Այս մասին հայտնում է Travel պորտալը:
Տոնավաճառի նոր մասնակիցների շարքում են Ավստրիայի, Բրազիլիայի, Հունաստանի, Հոնգկոնգի, Մալայզիայի, Սինգապուրի և ՀԱՀ-ի տաղավարները: Ընդհանուր առմամբ՝ նոր սեզոնում կաշխատի 36 ցուցահանդեսային հրապարակ: Հյուրերի հարմարավետության համար ամբողջ տարածքում կշրջի մինի գնացք:
Այցելուները կարող են շատ բան իմանալ տարբեր երկրների մշակույթի և խոհանոցի մասին, ձեռք բերել ժողովրդական արհեստների աշխատանքեր, ինչպես նաև մասնակցել վիճակահանության, որի ավանդական մրցանակները մեքենաներն են: Ձմեռային սեզոնում«Համաշխարհային գյուղը» կաշխատի միչև 2013-ի մարտի 30-ը:








































