Ժամանակակից վիրահատությունների նման գործողություններ կատարվել են դեռ Ք.ծ.ա. 600 տարի առաջ, երբ Հնդկաստանում Սուշատա Սամ-գիտան վերականգնում էր մարդկանց վնասված քթերը:
Իտալացի Գասպար Տալյակոցցին (1545–1599) համարվում է ժամանակակից պլաստիկ վիրահատության հիմնադիրը: 1597-ին նա տրակտատ հրապարակեց վնասված քթերի վերականգնման մասին՝ ձեռքի մաշկի օգնությամբ: Սակայն նրա աշխատանքը քննադատվեց ժամանակակիցների կողմից: Նրանք այդ վիրահատությունները համարեցին անօրինական ու բնության դեմ կատարված հանցագործություն:
Վիրաբույժ Ջոզեֆ Կարպյուն 1814թ. հոկտեմբերի 23-ին Լոնդոնում՝ Եվրոպայում առաջին անգամ իրականացրեց քթի վիրահատություն՝ «հնդկական» մեթոդով:
Այն հաջող անցավ, ու երբ նա վիրահատությունից հետո հանեց վիրակապը, բացականչեց. «Աստվա՛ծ իմ, սա քիթ է»:
Այդ ժամանակից ի վեր պլաստիկ վիրաբուժությունը սկսեց արագ զարգանալ:
Մշակվեցին քթի ձևի փոփոխման տարբեր եղանակներ:
19-րդ դարավերջին հրապարակվեցին հարյուրավոր հոդվածներ, որոնք նկարագրում էին պլաստիկ վիրաբուժության տարբեր եղանակներ:
Այսօր պլաստիկ վիրաբուժությունը դարձել է բժշկության ինքնուրույն ճյուղերից մեկը:









































