Մադրիդի «Ռեալ»-ի` Ռադամել Ֆալկաոյի իրավունքները ձեռք բերելու մտադրությունը կարող է լուրջ ազդեցություն ունենալ Կարիմ Բենզեմայի ապագայի վրա:
Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ «Ռեալ»-ի կողմից կոլումբիացի ռմբարկուի իրավունքների ձեռքբերման հավանականությունը մեծացել է: Ֆալկաոյի տրանսֆերը գնելու համար «արքայական ակումբ»-ն անգամ պատրաստ է հրաժարվել Կարիմ Բենզեմայի ծառայություններից:
Նման դեպքում 24-ամյա ֆրանսիացին երկար չի մնա առանց աշխատանքի: Նշվում է, որ Բենզեմայի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն:






































