Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Խուան Մատան Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի «Շախտյոր»-ի դեմ խաղից առաջ կիսվել է ակնկալիքներով ու նաև կարծիք է հայտնել իր թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոյի մասին:
«Կարծում եմ`նախևառաջ պայքար կընթանա գնդակի համար: Մեզ դիմակայելու է մի թիմ, որն ունի բարձրակարգ կիսապաշտպաններ: Իրենց առաջնությունում նրանք միշտ տիրում են գնդակին ու մի շարք գոլային պահեր են ստեղծում:
Բայց մենք փորձելու ենք խաղալ մեր խաղը, ինչպես արել ենք վերջին երկու ամիսների ընթացքում: Հուսով եմ`կլինենք մեր բարձրության վրա:
Ռոբերտո դի Մատեոն շատ լավ է աշխատում թիմի հետ. նա ակումբի լեգենդար խաղացողներից է եղել ու ամեն ինչի մասին տեղյակ է ակումբում: Մարզիչը գիտի մեզանից յուրաքանչյուրի հնարավորությունները ու գիտի, թե ում և երբ է ավելի նպատակահարմար օգտագործել այս կամ այն խաղում, այնպես որ բոլորն էլ պետք է պատրաստ լինեն մրցակցելու:
Դի Մատեոն իդեալական մարզիչ է «Չելսի»-ի համար, որ թիմը նախկինի պես կարողանա հավակնել Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելուն»,- Մատայի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:






































