Այսօր տեղի է ունեցել Երուսաղեմի հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի հուղարկավորության արարողությունը:
Առավոտյան ժամը 9:00-ին Սրբոց Հակոբյանց տաճարում սուրբ պատարագ է մատուցվել Նավասարդ սրբազանի կողմից, որի ավարտից հետո հուղարկավորության արարողությունն է տեղի ունեցել: Պատիրարքի աճյունը հողին է հանձնվել «Սուրբ Փրկիչ» գերեզմանատանը: Հարյուրավոր հոգևորականներ են մասնակցել հոգեհանգստի արարողությանը:
Հիշեցնենք, որ Թորգոմ պատրիարքը մահացել է հոկտեմբերի 12-ին՝ երկարատև հիվանդությունից հետո:
Նոր պատրիարքի ընտրությունները տեղի կունենան պատրիարքի մահից՝ ոչ շուտ, քան քառասուն օր հետո:
Այս օրերին Երուսաղեմի հայոց պատրիարքի տեղապահն է Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը:











































