Հասարակությունը դեռ շարունակում է քննարկել դերասաններ` Ջեսիկա Բիլի և Ջասթին Թիմբերլեյքի՝ անցյալ ուրբաթ օրը տեղի ունեցած պսակադրությունը: Չնայած որ Ջասթինը և Ջեսիկան սկզբում ցանկանում էին գաղտնի պահել այդ իրադարձությունը, այնուամենայնիվ, լրագրողներն ամեն ինչ իմացել են:
Հարսանեկան արարողությունը Թիմբերլեյքի և Բիլի համար արժեցել է 6,5 մլն դոլար: Այն տեղի է ունեցել Իտալիայի հարավում, որտեղ հյուրերն անցկացրել են մի ամբողջ շաբաթ: Նախ՝ երեքշաբթի օրը Թիմբերլեյքը և Բիլը հյուրերի համար կոկտելային ընդունելություն են կազմակերպել, չորեքշաբթի օրը` լողափային երեկույթ՝ հրավառությամբ, հինգշաբթի օրը` փիկնիկ:
Բուն պսակադրության արարողությունը տեղի է ունեցել ուրբաթ օրը: Հայտնի հյուրերի ցանկում եղել են Էնդի Սամբերգը, պրոդյուսեր Թիմբալանդը, դերասանուհի Բևերլի Միթչելը:
Ուրբաթ օրը, արարողությունից հետո Ջասթինը հյուրերին և իր հարսանցուին ներկայացրել է N Sync խմբի It’s Gonna Be Me երգի վերամշակված տարբերակը, որն ինքն է կատարել:
Այժմ արդեն բոլոր արարողությունների ավարտից հետո երջանիկ երիտասարդ զույգը վերադարձել է տուն:








































