Գերմանական «Բավարիա»-ի կիսապաշտպան Թոնի Կրոսը Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայանալիք՝ «Լիլ»-ի դեմ խաղից առաջ խոսել է իր թիմի մասին, որը Բունդեսլիգայում ռեկորդ է գրանցել՝ մեկնարկային ութ տուրից հետո տանելով ութ հաղթանակ:
«Դա ընդամենը մի փոքրիկ իրադարձություն է: Իհարկե, մենք շատ ուրախ ենք 24 միավոր ունենալու կապակցությամբ: Մեր նպատակն է նույն տեմպով առաջ շարժվել: Դեռ ամեն ինչ հիասքանչ է. ակումբը ցույց է տվել լավագույն մեկնարկը:
Մեծ վստահությամբ ենք պատրաստվում «Լիլ»-ի դեմ խաղին: Խմբի հավակնորդն ենք ու պարտավոր ենք պահպանել այդ կարգավիճակը»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը փոխանցում է Կրոսի խոսքերը:










































