Գիտնականները հաստատել են այն ենթադրությունը, որ երկու տարի առաջ Հաիթիում ավելի քան 700 մարդու կյանք խլած խոլերայի համաճարակի տարածման պատճառը եղել են ՄԱԿ-ի խաղաղապահների ճամբարում հակասանիտարական պայմանները:
Ինչպես հաղորդում է BBC-ն, հետազոտողների զեկույցում ասվում է, որ խաղաղապահների նեպալյան հատվածի զուգարանները կարող են թափված լինել ջրի աղբյուրների մեջ, որոնցից օգտվում էին կղզու բնակիչները:
Հաիթիի և ԱՄՆ-ի իրավաբանները հայց են ներկայացնում ՄԱԿ-ի դեմ՝ պահանջելով մի քանի միլիարդ դոլարի փոխհատուցում:







































