Հարյուրավոր չորքոտանիներ Նյու Յորքի Tompson Square զբոսայգում մասնակցել են հոկտեմբերի 31-ին կայանալիք Հելոուինին նվիրված ավանդական դիմակահանդեսին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Կոստյումները, որոնք կրել են դիմակահանդեսի մասնակիցները, առանձնացել են բազմազանությամբ: Դրանք պատկերել են, չղջիկի, տեսիլքների, կոկորդիլոսի, հոթ-դոգի, նույնիսկ եփած ծովախեցգետնի և սև չար կարապի:
Ավանդույթի համաձայն՝ պետք է տոնին հագնվել հնարավորինս սարսափելի՝ չար հոգիներին վախեցնելու համար:
Շների Հելոուին անցկացնելը նախաձեռնել է Բրոդվեյի դերասան և պրոդյուսեր Ռալֆ Լին դեռևս 1974 թվականին: Տարիների ընթացքում փողոցային շոուն վերածվել է սիրելի ընտանեկան տոնի:










































