Մելբուռնի օդանավակայանում կենգուրու են բռնել, որը ինչ-որ կերպ հայտնվել էր օդատրանսպորտային հանգույցի ավտոկայանատեղիում: Միջադեպի մասին հայտնում է ABC News-ը:
Ավտոկայանատեղիի տարածքում ցատկոտող կենգուրուին նկատել են օդանավակայանի ացելուները: Նրանցից մեկը նույնիսկ նկարել է կենդանուն և լուսանկարը տեղադրել է Twitter-ում՝ այդ կերպ օդանավակայանի աշխատակիցների ուշադրությունը գրավելով կենդանու վրա:
Պարկավոր կենդանու հայտնաբերման վայր են կանչվել մասնագետներ՝ կենդանիների օգնության միությունից: Նրանք ժամանակավորապես քնեցրել են կենդանուն և հեռացրել օդանավակայանի տարածքից: Ընդհանուր առմամբ կենդանու հետ ամեն ինչ կարգին է, միայն հետևի թաթերի մատներն են վնասված: Թե ի՞նչ հանգամանքներում է կենդանին վնաս կրել, չի հաղորդվում:
Սպասվում է, որ շուտով կենդանուն կզննեն անասնաբույժները, որից հետո որոշում կընդունվի նրան վայրի բնություն վերադարձնելու մասին:
Թե ինչպե՞ս է կենգուրուն հայտնվել օդանավակայանում, և թե որքա՞ն ժամանակ է նա այնտեղ անցկացրել, հայտնի չէ:








































