Հոկտեմբերի 20-ի վաղ առավոտյան մի խումբ ազգայնականներ՝ Génération Identitaire շարժման ակտիվիստները, ժամանել են Պուատյե քաղաքում կառուցվող մզկիթի շինհրապարակ:
«Կառլ Մարտելը Պուատյեում 732 թ. կոտրորել է արաբներին» գրությամբ ցուցանակներով ազգայնականները հայտարարել են, որ դեմ են մզկիթի և մինարեթի կառուցմանը (ըստ ծրագրի՝ շինարարությունը պետք է ավարտվի 2013 թ. վերջին):
Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը:
Մոտ 6 ժամ անց` կեսօրին, ակտիվիստները համաձայնել են լքել իրենց կողմից օկուպացված տարածքը: Ականատեսների վկայությամբ՝ տարհանումն իրականացվել է ոստիկանության վերահսկողությամբ, և ամեն ինչ խաղաղ է տեղի ունեցել, քանի որ ազգայնականներն ավելի վաղ հայտարարել էին, որ հանդես են գալիս բռնության դեմ և չեն ցանկանում փչացնել հարաբերություններն իրավապահ մարմինների հետ: Այնուամենայնիվ, 3–4 ակտիվիստ ձերբակալվել է:
Ինչպես նշում է La Croix-ը, շինհրապարակ էր ժամանել ընդամենը 73 ակտիվիստ, որոնք, ամենայն հավանականությամբ, հավաքվել էին Ֆրանսիայի տարբեր ծայրերից: Միաժամանակ խմբի անդամները համաձայնեցված են գործել:
Պուատյեի իշխանությունները նշել են, որ քաղաքի մահմեդական համայնքի հետ, որը հաշվվում է 7-8 հազար մարդ, երբեք խնդիրներ չեն ունեցել:









































