Բրիտանացի գիտնական Պոլ Ուինգոլի խոսքերով՝ ապագայում Երկիրը կարող է կրկնել անցյալի ողբերգական սցենարը` կապված համաշխարհային տաքացման հետ: Եթե մոլորակի վրա ջերմաստիճանը բարձրանա նույնիսկ 7 աստիճանով, արևադարձային գոտին կամայանա:
Ըստ բրիտանացի գիտնականների՝ մոտ 249 մլն տարի առաջ Երկրի որոշ հատվածներ այնքան տաք են եղել, որ երբեմն անպիտան են դարձել ապրելու համար: Անտանելի շոգը մոլորակի որոշ հատվածներում կենսաբանական տեսակների վերանալու անմիջական պատճառ է դարձել:
Այդպիսով, Երկրի վրա կենսաբանական տեսակների վերացումը մի քանի փուլով է ընթացել, սակայն դա չի հանգեցրել մոլորակի վրա ընդհանրապես կյանքի վերանալուն: «Կարծես թե 249 մլն տարի առաջ այնպիսի սարսափելի համաշխարհային տաքացում է եղել, որ Երկրի որոշ հատվածներ ամբողջությամբ զրկվել են կենդանությունից և ջրից»,- հայտնել է Պոլ Ուինգոլը։







































