Իսպանացի հեծանվորդ Ալբերտո Կոնտադորը մեկնաբանել է հեծանվասպորտում վերջին ժամանակներս տեղ գտած սկանդալները:
«Շատ բան է ասվել: Պետք է պարզել՝ ինչ է եղել ու ինչ՝ ոչ, պարզել, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկել: Այդ ամենից հետո պետք է միայն կենտրոնանալ այս հիանալի մարզաձևի միայն ներկայի ու ապագայի վրա»,– Կոնտադորի խոսքերն է մեջբերում Reuters-ը՝ հղում կատարելով Canal+ հեռուստաընկերությանը:
30-ամյա Կոնտադորը համարվում է «Տուր դե Ֆրանսի» հաղթող ու ներկայի ամենահայտնի հեծանվորդներից մեկն է: