Ամերիկացիները, ովքեր «արաբական գարնան» սկզբից հույս ունեին, որ այս տարածաշրջանում ամեն ինչ դեպի լավը կփոխվի, այժմ այնքան էլ լավատես չեն: Նրանք կարծում են, որ ԱՄՆ-ը չպետք է այդքան ներգրավված լինի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի իրադարձություններում:
Այս եզրահանգումներն արել է Pew Research Center for the People & the Press կենտրոնը՝ ԱՄՆ քաղաքացիների շրջանում հոկտեմբերին անցկացված հարցումներից հետո:
Այժմ ամերիկացիների 25 %-ը գտնում է, որ «արաբական գարնան» հետևանքները կարող են տարածաշրջանում երկարաժամկետ փոփոխությունների առիթ հանդիսանալ: Միայն հարցվածների 14 %-ն է կարծում, որ այդ իրադարձությունները լավ ազդեցություն կունենան ԱՄՆ-ի վրա: 35 %-ը գտնում է, որ «արաբական գարունն» ԱՄՆ-ին ձեռնտու չէ:
Ամերիկացիների 30 %-ը կնախընտրեր, որ Մերձավոր Արևելքում ժողովրդավարություն տիրեր:
ԱՄՆ-ում հարցվածների 23 %-ը գտնում է, որ Վաշինգտոնը պետք է ավելի ակտիվ գործի Մերձավոր Արևելքում և Մահրիբում: 63 %-ն էլ այն կարծիքին է, որ Միացյալ Նահանգների շահերից չի բխում այդ երկրներում տեղի ունեցող իրադարձություններին միջամտելը:






































