Լիբանանյան ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ երկրի հյուսիսում՝ Տրիպոլի քաղաքում, խոշոր տրամաչափի զենքերով կռիվ է մղվում:
Քաղաք տանող ճանապարհները փակ են: Ուրբաթ օրը, հոկտեմբերի 19-ին, լիբանանյան անվտանգության ծառայողներից մեկի՝ Վասսամ էլ-Հասանի սպանությունից հետո, Տրիպոլիում սկսվեց հրաձգությունը, որի արդյունքում մի իմամ էր զոհվել:
Մինչդեռ Սիդոնում նստացույց է կազմակերպվել «կառավարության անգործության» և ««Հըզբոլլահի» զենքերի դեմ»: Նստացույցի կազմակերպիչներից մեկը ծայրահեղական սալաֆիտական քարոզիչ շեյխ Ամադ էլ-Ասսիրն է:









































