Նա, ով եղել է ընդդիմությունում` այսօր իշխանության է եկել, և նա, ով ընդդիմությունում է` վաղը նորից կարող է գալ իշխանության` այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Սաակաշվիլիի խոսքերով` Վրաստանն այսօր այնպիսի երկիր է, որտեղ կառավարությունը փոխվում է ոչ թե փամփուշտներով, տանկերով կամ նույնիսկ վարդերով, այլ ընտրողների քվեաթերթիկներով: Կան մի շարք հարցեր, որոնց շուրջ տարաձայնություններ կան նոր և հին կառավարությունների միջև: Նա նշել է, որ տարբերությունը ոչ մի տեղ չի վերանա, այլ գոյություն կունենա սահմանադրության շրջանակներում:












































