Լիբանանյան անվտանգության ուժերը Բեյրութի կենտրոնում շրջափակել են Նահատակների հրապարակը՝ ուրբաթ օրը պայթյունի հետևանքով զոհված լիբանանյան հետախուզության առաջնորդներից մեկի, գեներալ Վիսամ Հասանի հուղարկավորության առնչությամբ:
Ընդդիմության առաջնորդները բոլոր կողմնակիցներին կոչ են արել միանալ հուղարկավորությանը, որը նրանք մտադիր են վերածել զանգվածային հակասիրիական ցույցի: Այս մասին հայտնում է BBC-ն:
Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին Բեյրութի կենտրոնում հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած պայթյունի կազմակերպման մեջ մեղադրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:
Վերջին օրերին Լիբանանի տարբեր հատվածներում տեղի են ունեցել հակասիրիական ելույթներ:








































