Al-Arabia հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վերջին ամիսների ընթացքում մի քանի թիկնապահների թիմ է փոխել` վախենալով մահափորձերից:
Այժմ Ասադին իբր թե պաշտպանում են Իրանի իսլամական հեղափոխության պահապանները: Նրանք նաև ապահովում են սիրիական պետության այլ առաջատար դեմքերի անվտանգությունը:
Ասադն իրանցի թիկնապահներ է ընտրել Դամասկոսում զորամասի հրամանատար Հուսեին Համդանի խորհրդով: Ավելին, Իրանի նախագահն անձամբ է ընտրել ավելի փորձառու և արժանի սպաների՝ Սիրիայում առաքելություն իրականացնելու համար:









































