Շաբաթ օրը Բաղդադի շուկայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 11, վիրավորվել 30 մարդ: Իդ ալ-Ադհա տոնի նախօրեի կապակցությամբ շուկան բազմամարդ է եղել: Պայթուցիկ սարքավորումն աշխատել է շիական իմամների գերեզմանոցից 500մ հեռավորության վրա: Պայթյունից հետո խուճապ է սկսվել:
Ինչպես նշել են ոստիկանությունում, ահաբեկչության զոհերի թիվը կարող է մեծանալ:









































