«Առաջին լրատվական»-ը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը «Ջորջ Վաշինգտոն» ավիակիր և ուղեկցող նավեր է ուղարկել Հարավչինական ծով: Խմբի վերջնական նպատակը կարող է լինել ինչպես Սենկակու (չինական անվանումը` Դյաոույդաո), այնպես էլ` Սպրատլի կղզիների ջրային տարածքը:
Սենկակուի հետ կապված հակամարտությունը Չինաստանի և Ճապոնիայի միջև է. նրանցից յուրաքանչյուրը հայտարարում է, որ կղզիներն իրեն են պատկանում:
Արևմտյան փորձագետների կարծիքով` ԱՄՆ քայլը կարելի դիտարկել որպես Չինաստանի հավակնությունների ճնշմանն ուղղված քայլ:
Նախքան նոր դիրքավորման հրաման ստանալը` ԱՄՆ ռազմածովային ուժերը եղել են Վիետնամի բազայում: Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում հանձնարարություն է կատարում նաև «Ջոն Սթեննիս» ավիակրի ղեկավարած խմբավորումը:
Հիշեցնենք, որ Սենկակուի հետ կապված հակամարտությունը սրվեց, երբ սեպտեմբերի 11-ին Ճապոնիայի կառավարությունը 5 կղզիներից 3-ը գնեց դրանց մասնավոր սեփականատերերից:








































