Ամեն տարի ԱՄՆ-ում հոկտեմբեր ամսվա երրորդ շաբաթ օրը նշում են Քաղցրավենիքի օրը (Sweetest Day): Այդ ավանդույթը ծնվել է Քլիվլենդում 1922թ., երբ հրուշակագործ Հերբերթ Քինգսթոնը որոշեց օգնել անտուն որբերին, աղքատներին և բոլոր նրանց, ովքեր նեղության մեջ էին ապրում: Քինգսթոնը հավաքեց քաղաքի բնակիչների ոչ մեծ խումբ, և նրանք միասին սկսեցին ոչ մեծ նվերներ բաժանել՝ փորձելով ինչ-որ կերպ օգնել նրանց, ում մասին կառավարությունը մոռացել էր:
Սկզբնապես քաղցրավենիքի օրը նշվում էր գլխավորապես ԱՄՆ կենտրոնական և արևմտյան նահանգներում՝ Իլինոյսում, Միչիգանում, Օհայոյում: Վերջին տարիներին տոնն ավելի մեծ մասսայականություն է ստացել և այժմ դրա աշխարհագրությունն ընդլայնվել է:
Այս օրն ընդունված է միմյանց շոկոլադ և վարդեր նվիրել, ինչպես նաև ցանկացած բան, ինչը խորհրդանշում է համեղություն:









































