Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ`այսօր Բաքվի Շատրվանների հրապարակում տեղի է ունենալու ադրբեջանական ընդդիմության ցույցը, որտեղ պահանջվելու է ցրել Ադրբեջանի խորհրդարանը` կապված «Գյուլյարգեյթի» հետ:
Սակայն երեկ երեկոյան այդ հանրահավաքի կազմակերպիչներին կանչել են Բաքվի ոստիկանություն և նրանց զգուշացրել չարտոնյալ ակցիա անցկացնելու անթույլատրելիության մասին: Կազմակերպիչներին հայտարարվել է, որ նրանց գործողությունները կորակվեն որպես հանցագործություն:
Կազմակերպիչներն իրենց հերթին պնդել են, որ ակցիան անցկացնելու են` համարելով, որ դա ազատ հանրահավաքներ անցկացնելու իրենց սահմանադրական իրավունքն է:
Շատրվանների հրապարակում ադրբեջանական ընդդիմության ակցիան մեկնարկելու է տեղական ժամանակով ժամը 15.00-ին:







































