Բասկետբոլի «Մայամի»-ի հարձակվող Լեբրոն Ջեյմսը խոսել է այն տեղեկությունների մասին, ըստ որոնց՝ ինքը, հնարավոր է, շարունակի կարիերան «Լոս Անջելես Լեյքերս»-ի կազմում: Նշենք, որ այս լուրը տարածել են ամերիկյան լրատվամիջոցները:
«Ես «Մայամի»-ի խաղացող եմ, ավելին ասել չեմ ցանկանում: Պատրաստվում եմ հաջորդ մրցաշրջանին՝ չեմպիոնական տիտղոսը պաշտպանելու համար: Ուրիշ ոչ մի բանի մասին ես չեմ մտածում: Չգիտեմ՝ որտեղից են այն կեղծ լուրերը, թե ես կարիերաս շարունակելու եմ «Լեյքերս»-ում: Անգամ չեմ ուզում մտորել այդ մասին»,- ամերիկյան մամուլը փոխանցում է Լեբրոն Ջեյմսի խոսքերը:






































