Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ինքնասպան ահաբեկիչն իրեն պայթեցրել է Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի Չաբահար քաղաքում: Դրա հետևանքով զոհվել է երկու մարդ՝ չհաշված ահաբեկիչը: Բացի այդ, պայթյունի հետևանքով տուժել են տվյալ ժամանակ դեպքի վայրում գտնված մի քանի քաղաքացի և ոստիկան:
Նշվում է, որ ահաբեկիչը մտադիր է եղել ահաբեկչությունն իրականացնել ուրբաթօրյա աղոթքի ժամանակ քաղաքի մզկիթում, սակայն ոստիկանությունը բացահայտել է նրա մտադրությունը, և նա ստիպված է եղել լքել մզկիթի շենքն ու պայթուցիկ սարքը գործի դնել փողոցում:








































