Իտալացի գիտնականները ուսումնասիրել են հերպես վիրուսի ազդեցությունը ցրված սկլերոզի առաջացման վրա,- գրում է Future Medicine ամսագիրը:
Ներվը «փաթեթավորված է» հատուկ կաղապարի մեջ, որը թույլ է տալիս մեծացնել նյարդային ազդանշանի շարժման արագությունը: Ցրված սկլերոզի իմունային համակարգը հարձակման է ենթարկում այդ կաղապարը ` վնասելով այն: Դա առաջացնում է բազմաթիվ խախտումներ ինչպես հենաշարժական ֆունկցիաներում, այնպես էլ ներքին օրգանների գործունեության մեջ:
Ուսումնասիրության հիմնական օբյեկտը հերպեսի վիրուսն է:
Գիտնականները պարզել են, որ հերպեսի վիրուսը ախտահարում է լիմֆոցիտները և առաջացնում դրանց գործունեության խանգարում: Այս վիրուսները փոփոխություն են առաջացնում սկլերոզի հավանականություն ունեցող մարդկանց շրջանում և գործի դնում աուտոիմունային գործընթացը:








































